▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով»

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․

«Լրատվամիջոցներում շրջանառվում է, որ «Արմաս» գինու գործարանում կիրակի օրը Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել «Նաիրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում գրանցված 300QQ03 համարանիշով մեքենայով:

Իմ հավաստի տեղեկություններով՝ նշված մեքենան սպասարկում է ՀՀ և Արցախի առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի կնոջը՝ Նարինե Մամիկոնյանին, ով նաև «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր տնօրենն է:

Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ն պատկանում է Հարություն Քուշկյանին, ինչպես, օրինակ, նրան է պատկանում «Էրեբունի» ԲԿ-ն (տնօրենը Քուշկյանի փեսան է), Դիլիջանի ԲԿ-ն, Սոչիի խոշորագույն բուժհաստատություններից մեկը՝ «АРМЕД»-ը և այլն»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more