▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը` Նազարբաևայի նվիրած վերարկուով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Այնուհետև միասին այցելել են  Արյունաբանական հիվանդանիցում երեխաներին տեսակցելու:Աննա Հակոբյանը նշում է, որ Դարիգա Նազարբաևային ուղեկցելու ընթացքում կրել է հենց նրա կողմից նվեր ստացած ղազախական վերարկու։

Աննա Հակոբյանի գրառումը՝ ստորև․ 

Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետեւ տեսնվեցինք այս տարվա մայիսին Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաեւային հրավիրեցի Հայաստան եւ այս օրերին նա մեր հարգելի հյուրն է:

Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեծ համակրանք եմ զգում Դարիգա Նազարբաեւայի նկատմամբ, իսկ Արյունաբանական հիվանդանիցում երեխաների հետ նրա շփումը հոգի շոյող տեսարան էր։

Ի դեպ, հագիս ղազաղական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, եւ ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more