▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անժելայի «տղամարդը» զոհ է դարձել «Կյանքի խոսքին», իսկ ահա Տիգրան Ներսիսյանի դեպքում...իսկապես ծիծաղելի է

Միացյալ Երիտասարդական լիգայի կողմից հայ շոու-բիզնեսի աստղերի «բացահայտումը» , անկեղծ ասած, ինձ մոտ ծիծաղ առաջացրեց... Ես վաղուց եմ նշել, որ Անդրեն, Գոռ Սուջյանը և էլի մի քանի հոգի «Կյանքի խոսք» աղանդից են... Էլի մի քանի աղանդավոր «աստղերի» գիտեմ... Բայց զարմանալի էր, որ ՄԵԼ-ի անդամները չեն տարբերակում դրամատիկական արվեստն ու շոու-բիզնեսը, ավելին, պատկերացում չունեն աղանդների մասին... ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը, Աննա Էլբակյանը շոու-բիզնեսի աստղեր չեն, գոնե այդ ՄԵԼ-ի անդամները երբևէ թատրոն գնացե՞լ են, գիտե՞ն ինչ բան է թատրոնը, որը շոու-բիզնես չէ... 

Ավելին, Հայ Ավետարանչական եկեղեցին աղանդ չէ, գոնե այս մասին պիտի այդ երիտասարդները իմանային...
Ի վերջո, որևէ մեկին աղանդավոր կոչելու համար՝ պետք է հիմնավոր փաստեր ունենալ: Ես ունեմ հիմնավոր փաստեր, որ Անդրեն, Գոռ Սուջյանը, Անժելա Սարգսյանը ,«Կյանքի խոսքից» են, ավելին, Անժելա Սարգսյանի «տղամարդը» զոհ է դարձել «Կյանքի խոսքին»...Իսկ ահա Տիգրան Ներսիսյանի դեպքում... իսկապես ծիծաղելի է...


Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more