▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են. Գագիկ Ծառուկյան

Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին. ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում, գրում է Գագիկ Ծառուկյանը։

«Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։

Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։

Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։

Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,- նշել է Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Քաղաքական more