|
«Օրվա իշխանությունները՝ որպես իրենց բրենդային ձեռբքերում, այստեղ, ալյուր և ամենուր խոսում են մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն դարձնելու, կոռուպցիան երկրում արմատախիլ անելու մասին, ընդ որում՝ որպես արդեն կատարված փաստ»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ «Հիշո՞ւմ եք 2020թ․ մարտ ամիսը, երբ ամբողջ աշխարհն սկսել էր հնարավոր և անհնար քայլի դիմել, որպեսզի քովիդն իրենց երկրում քիչ տարածվեր, մեր իշանությունը նույն մարտին քարոզարշավի էր դուրս եկել։ Դեժավյու։ Հիմա էլ ամբողջ աշխարհը մտահոգված է հենց մեր տարածաշրջանում, հենց մեր հարևան երկրում պատերազմով, իսկ մեր երկրի իշխանությունն առաջարկում է պեռաշկիով ու կուկուռուզով աշխարհին օրինակ ցույց տալ, թե ինչպես չանհանգստանալ։ Այստեղ են ասել՝ անհաղթ հերոս, քաջ Նազար, մի պեռաշկիով կոտրի հազար։ Իրականում, այս իշխանությունը ժողովրդավարությունը փռել է գետնին ու վրայով իրենց հանրահայտ՝ առանց բիտումի, շատ աղից քանդվող ասֆալտով անցել, իսկ կոռուպցիան ավելի հետաքրքիր զարգացումներ է ապրում»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ Դիտեք նաև՝ |
Անհաղթ հերոս Քաջ Նազար, մի պերաժկիով կոտրի հազար. Կյուրեղյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


