▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԵԿԴՈՏ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղարաբաղցի երեխան մոտենում է հորը.

- Հայրիկ, ուզում եմ երևանցի դառնալ:

- Ղալաթ ես անում, այ շան տղա, դու ո՞նց կարող ես մոռանալ մեր Շուշին ու Գանձասարը, մեր բնությունը ու մեր հայրենի հողը…

Երեխան վախվորած մոտենում է մորը.

- Մայրիկ, ուզում եմ երևանցի դառնալ:

- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները…

Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում:

Մոտենում է պապիկը.

- Բալես, ինչի՞ ես տխրել:

Երեխան, թե՝

- Բա ո՞նց չտխրեմ, հլը չեմ հասցրել երևանցի դառնալ, բայց սաղ ղարաբաղցիներով սկսել են վրա տալ…

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more