▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանը ներկայացրել է 4 փաստ Երեւանի ավագանու «տապալված» ընտրությունների մասին

Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանն իր մտահոգություններով է կիսվել ֆեյսբուք սոցիալական ցանցում առաջիկա Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։

Իր մտահոգությունները նա հիմնավորել է հետեւյալ փաստերով.

«Փաստ  1-ին՝ Տիգրան Մուկուչյանը շարունակում է ղեկավարել ընտրական համակարգը։  Փաստ 2-րդ՝ Սերժ Սարգսյանը նշանակել է 475֊ից 262 տեղամասային ընտրական հանձնաժողովի ղեկավարներին։

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստ 3-րդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուն հայտարարում է, որ իրենց հաղթանակը երաշխավորված է։

Փաստ 1-ին + Փաստ 2-րդ + Փաստ 3-րդ = տապալված ընտրություններ։

Դժվար է պատկերացնել սրանից ավելի մեծ վնաս Հայաստանի ժողովրդավարության համար»,– գրել է Անդրիասյանը։

Նշենք, որ քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը ճարտարապետ Անահիտ Թարխանյանի ամուսինն է, իսկ Թարխանյանն առաջադրվել է Երեւանի ավագանու ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու «Երեւանի հանրություն» նախաձեռնության կողմից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more