Լրագրող Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառմանն արձագանքելով, նշել է․ «Անահիտ Ավանեսյան, ի՞նչ կա լրատվականի դրած այս վերնագրում, որ մի հատ էլ բողոքում եք: Դուք առհասարակ այլ դեմոկրատական երկրների մամուլ կարդո՞ւմ եք, տեղյա՞կ եք, որ լրիվ նորմալ է, երբ ԶԼՄ-ն տա իր ուզած վերնագիրն ու բնորոշումը: Կարող է միայն բողոքարկվել սուտն ու զրպարտությունը, այստեղ ո՞րն է սուտ, դուք ձեր որդիներին ճանապարհել եք բանակ, զրուցում եք ՊՆ նախարարի հետ, 2-ն էլ փաստ են, իսկ ԶԼՄ-ն երբ ուզի կնկատի կամ չի նկատի դա, դա դուք չեք կարող որոշել ու չպիտի դուք որոշեք: Այս ինչ անադեկվատ սպասումներ ունեք ԶԼՄ-ներից, հանդարտվեք վերջապես, ԶԼՄ-ների գոյության իմաստը ձեզ ծափ տալն ու ձեր սրտին դուրեկան բաներ գրելը չի»:
Դիտեք նաև՝


