▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ

Ամոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, կամ Կառավարության շենք առաջին անգամ մուտք գործի տնային կալանքից հետո: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը:

«Գրեթե 1 տարի անազատության մեջ պահելը ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին՝ հուշում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին: Նրանք վախենում են, որ Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետ, բայց նա կդառնա: Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, հավաքվում ենք Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ պահանջելու ազատություն Սամվել Կարապետյանին»,-նշել է նա: 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լենա Մաթևոսյանը ևս տեսանյութ է հրապարակել իր սոցիալական էջում՝ նշելով, որ ապրիլի 15-ին, ժամը 12:00-ին լինելու է դատարանի դիմաց՝ սատարելու Սամվել Կարապետյանին։

«Հերթական անգամ քննվում է ապօրինի կալանքի մասին որոշումը»,-ասել է նա:

info@asekose.am/095519696
Բլոգ more