▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում մահացել է երեխա, ում ուղեղը «կերել» է ամեոբան

ԱՄՆ-ում մահացել է երեխա, ում ուղեղը «կերել» է ամեոբան: Այն հայտնվել է 12-ամյա երեխայի գլխում 2012 թվականի օգոստոսին և այդ օրվանից բժիշկները պայքարել են երեխայի կյանքի համար:

Իսկ տղայի ընտանիքը հայտնել է, որ երեխայի օրգանները կտան այն մարդկանց, ում անհրաժեշտ է, չէ՞ որ տղան դեմ չէր դոնոր լինել.գրում է segodnya.ua-ն:

Նշենք, որ սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։ Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։ Ամեոբա բառը առաջացել է հունարեն αμοιβή բառից, որը նշանակում է փոփոխվող։ Ամեոբայի կառուցվածքի մանրամասները կարելի է դիտել միայն մանրադիտակով։ Ամեոբայի մարմինը կազմված է կիսահեղուկ ցիտոպլազմայից, որի ներսում տեղավորված է նրա ոչ մեծ բշտիկաձև կորիզը, այսինքն՝ նա միաբջիջ է, բայց այդ բջիջը ինքնուրույն կյանք վարող ամբողջական օրգանիզմ է։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more