|
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Աշխատանք չունեցող, վարորդ, կամ՝ խանութում վաճառողուհի աշխատող մարդը ինչո՞ւ է ընդգրկվում խոշոր համայնքի ավագանիների ցանկում, նույնիսկ՝ ավագանի ընտրվում։ Սահմանամերձ գյուղից երկու ընկերասեր, սակայն ոչ գրագետ տղամարդիկ ընտրվել էին խոշոր համայնքի ավագանու անդամներ, այդ մարդիկ ավագանու նիստերին, 5 տարվա մեջ ոչ մի հարցի քննարկմանը չմասնակցեցին։
Հայաստանում մտածում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի նման կիսագրագետը կարող է վարչապետ լինել՝ ակվարիումում պարած, էժան ֆիլմերում խաղացած Ալեն Սիմոնյանը՝ Աժ նախագահ, ղուշբաս Արփինե Դավոյանը՝ պատգամավոր, համայնքի ավագանի ամեն մեկն էլ կարող է լինել։ Պաշտոննների նշանակման նշաձողն այնքան է իջել, որ ամեն փողոցային կարող է նախարարի պաշտոնի հավակնել։ Եվ այդ անկումն ամեն տեղ է, ձայն ու տաղանդ չունեցող, 2 տեսահոլովակ ունեցող երգչուհուն սիրված են համարում, տափակ, գաղափարազուրկ գրվածքներ գրողին՝ տաղանդավոր»: |
«Ամեն փողոցային կարող է նախարարի պաշտոնի հավակնել». Ոսկան Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



