▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեքսիս Օհանյանը նույնպես ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը

Reddit կայքի հիմանդիր Ալեքսիս Օհանյանը նույնպես ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ  երեկ Նիկոլ Փաշինյանը դիմել է Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անելոր իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Պայմաններից մեկն այն է, որ մարտահրավերն ընդունողները դա անեն հրապարակային և իրենք էլ իրենց հերթին երեք անձի մատնանշեն այս նախաձեռնությանը միանալու համար:  

Հավելենք, որ ավելի վաղ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը նույնպես ընդունել էր Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտահրավերը:

«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան համահայկական հիմնադրամին»,- նշել էր Սերժ Թանկյանը:  

Կարդացեք նաև՝ Մարտահրավիրում եմ Սերժ ԹանկյանինՔիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին Նիկոլ Փաշինյան

Կարդացեք նաև՝ Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը. նա ամեն ամիս գումար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more