Ալեն Սիմոնյանին ես ճանաչում եմ մանկուց․․․ Սկանդալային միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանն ուղիղ եթերում էր
***
|
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,- այս մասին «1Լուրեր»-ին հայտնել են Քննչական կոմիտեից: «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- հայտնել են ՔԿ-ից: Հիշեցնենք՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել քաղաքացիական ակտիվիստ Միքայել Մարգարյանի և Ալեն Սիմոնյանի միջև։ Դիտեք նաև՝ «Էս էն մարդիկ են, որ կոչ էին անում քշել հեծանիվ, չօգտագործել պետական ռեսուրսներ». Միքայել Մարգարյան |


