▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ն ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու մասին նախագիծը:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց ապրիլի 8-ի նիստում:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։

Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3 , ձեռնպահ՝ 5:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more