▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ է ստացվել, որ Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբ է դրված. կատարվում է տարհանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 դպրոցում ռումբ է դրած և այն պայթելու է։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաև ոստիկանության կինոլոգներ։ Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների և ուսուցիչների տարհանում, և ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more