▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա ինչու է իբրև թե բարեգործություններ անում կորպորատիվ քաղաքացի Ռալֆ Յիրիկյանը...

-Աղքատների հաշվին բարեգործություն ես անում ու քեզ հպարտ համարում...

Սրանք Միքայելի խոսքերն են՝ Ալ. Շիրվանզադեի Քաոս վեպից...

Ինչու՞ հիշեցի:

Պատճառը ՎիվաՍել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գործունեությունն է, մի մարդու, որն իրեն բարեգործ է հռչակել՝ այսպես զբաղվելով ամենասովորական աչքակապությամբ...

Նախ, այս բարեգործ կոչվող ՀՀ կորպորատիվ քաղաքացին Ղարաբաղում սահմանել է աշխարհում ամենաբարձր գները մեկ րոպի համար՝ այսպես թալանելով ղարաբաղցիներին, այսպես այդ փոքրիկ երկրի բնակիչներին հարստահարելով:

Բայց սա ընդամենը նրա ,,թալանի,, երևացող մասն է:

Ես ուղիղ մեկ տարի իմ և ընկերներիս միջոցով պարզեցի, որ ամեն լիցքավորումից հետո ,,անհետանում,, է մոտ 20 դրամ... Այսինքն, ցանկացած լիցքավորումից հետո ընկերությունը գրպանում է ամեն բաժանորդից միջինը 20 դրամ, ինչը, բնականաբար, մեզ համար տեսանելի չէ...

Ընկերությունն ունի մոտ 2 մլն բաժանորդ, սակայն հաշվարկենք 1 մլն-ով... Եթե ամեն մի բաժանորդ ամսական միջինն իր համարը լիցքավորում է 4 անգամ, ապա ամեն լիցքավորումից հանենք 20 դրամ, ինչն ամսվա կտրվածքով կկազմի 80 դրամ... 80 դրամը բազմապատկենք 1 մլն բաժանորդով...

Ամսական ընկերությունը գրպանում է մոտ 80 մլն դրամ, տարեկան՝ 920 մլն... Այսինքն, ընկերությունը յուրաքանչյուր տարի ամենաքիչը 2 մլն դոլար է գրպանում բաժանորդներից...
Ահա ինչու է իբրև թե բարեգործություններ անում կորպորատիվ քաղաքացի Ռալֆ Յիրիկյանը...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more