▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանցիները Որոտանում պարսկական բեռնատարներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում». Էլիզաբեթ Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը»:

Նշենք, որ ԱԱԾ-ից հայտնում են միայն ադրբեջանցիների կողմից փաստաթղթերի ստուգման մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more