«Ազատությանը»-ը գրում է, որ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը կայքին տեղեկացրել է, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը իրենք են, և առաջիկայում այդ բենզինը կվաճառվի ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում:
««Սիլ Կապիտալ» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան Օիլ»-ը:
«Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին: Ամեն դեպքում, ըստ տնօրենի, իրենց կանխատեսումներով բենզինի գինը կնվազի:
«Մեգա Թրեյդը» գնել է շուրջ 600 տոննա ադրբեջանական բենզին: Ի դեպ, հայաստանյան այս ընկերությունը չի ներկրել բենզին Ադրբեջանից, այլ գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:
«Մեգա Թրեյդի» տնօրենի փոխանցմամբ՝ առաջին խմբաքանակի վաճառքից հետո պարզ կլինի՝ արդյոք հետագայում ևս ադրբեջանական վառելիք կգնե՞ն, թե՞ ոչ: Ամեն դեպքում, ընկերությունը մտադիր է ադրբեջանական վառելիքի գնումները շարունակական դարձնել:
Ադրբեջանական բենզին գնած երկրորդ ընկերության անունը դեռ հայտնի չէ»,-գրում է սկզբնաղբյուրը:
Դիտեք նաև՝


