▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ա, որ դռանը իրար տենըմ եք, պաչիլ մեք

Հանրային լրագրության ակումբը ներկայացնում է կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները՝ տարբեր բարբառներով ու տարբեր երկրների մշակույթին համապատասխան։

Շատ մշակույթներում համբույրը 😗 ողջագուրվելու ձևերից մեկն է։

էսկիմոսներն իրար հանդիպելիս համբուրվում են քթերի ծայրերի հպումով։

🇮🇩 Ինդոնեզիայում նախընտրում են երկու անգամ համբուրել նույն այտը, եթե մյուս անձը հարազատ է։

🇵🇭 Ֆիլիպիններում ավանդական համբույրի դեպքում մարդիկ կբռնեն ձեր ձեռքը և կսեղմեն այն ճակատին՝ որպես հարգանքի նշան:

🇫🇷 Ֆրանսիայում դուք կարող եք գտնել համբույրով դիմավորելու տարբեր եղանակներ. երեքից՝ չորս։

🇦🇷 Արգենտինայում և Ուրուգվայում տղամարդիկ համբուրվում են մեկ անգամ ու ջերմորեն գրկում միմյանց։

🇦🇲 Հայաստանում կանայք 👱‍♀️👩‍🦳 հիմնականում մեկ համբույրով են 💋ողջագուրվում։

Տղամարդիկ 👨‍🦰👨‍🦳 մտերիմների հետ ձեռքով բարևում 🤝, ջերմորեն գրկախառնվում և մեկ անգամ համբույրով են ողջագուրվում։

Առողջապահության 👩‍⚕️ համաշխարհային կազմակերպությունը 🌍 զգուշացնում է՝ նոր կորոնավիրուսը հաղթահարելու համար մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորություն, եթե հասարակական վայրերում հանդիպում եք մեր մտերիմներին, ապա պետք է պահե՛նք՝ 1․5-2 մետր հեռավորություն 😷

Ձեր ընտանիքի անդամներն ու հարազատները շնորհակալ կլինեն ձեր հոգատարության ու զգուշության համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more