▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«9%-անոց Ավինյանի հերթական սուտը»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «9%-ոց Ավինյանի հերթական սուտը.
Ոչ լեգետիմ փոքրամասնության «քաղաքապետը» հայտարարեց, որ քաղաքացիներն իրեն նամակներ են գրում՝ իբր խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկի չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող երիտասարդների համար։
Սիրելի՛ երիտասարդներ, շարունակե՛ք բոյկոտել ու տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին։
ՔՊ-ի միակ նպատակը՝ շատ գումար հավաքել ու քաղաքացիներին դիտարկել որպես տուգանքի մատերիալ։
Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնել ու մեջ-մեջ անել 1 մլրդ 128 մլն դրամ պարգևավճարը»։

Կարդացեք նաև Արշակ Սարգսյանի  գրառումը՝ 

Տիգրա՛ն Ավինյան, կա հանրային պահանջ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ,ոչ թե պահանջ՝ չվճարման դեմ։Այդ հիմքում դրված են հազարավոր ստորագրություններ։Երիտասարդությունը,այո՛, այն շարժիչ ուժն է, որը բոյկոտում է և չի վճարում։ Ձեր այս հայտարարությամբ ապացուցեցիք ճիշտ հակառակը,որ երիտասարդությունը դեմ է տրանսպորտի թանկացմանը, երիտասարդությունը բոյկոտում է տրանսպորտի անհիմն թանկացումը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more