▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«9-10 միլիոն եվրոյի օգնություն կհատկացվի հակամարտությունից տուժածներին»․ Օլիվեր Վարհեի

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հանդես են եկել հայտարարություններով․ «Եվրոմիությունը շարունակում է մնալ կարևոր գործընկեր Հայաստանի համար։ Ցավում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհերի համար։ Այս համատեքստում 9-10 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն ենք համախմբել։

Այդ օգտությունը շատ մոտ ապագայում կցուցաբերվի հակամարտությունից տուժած անձանց։ Եվ ուզում եմ հաստատել, որ Եվրոմիությունը պատրաստ է ակտիվ դերակատարում ստանձնել մարտական գործողություններին հաջորդած իրավիճակում և աջակցել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը՝ առաջին հերթին հաղթահարելու մարդասիրական ճգնաժամը»,-հայտարարել է Վարհեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more