▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը

Ֆակտոր․am-ը գրում է․ ՀՀ կառավարությունը նախատեսում է շուրջ 350 մլն դրամ հատկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲԸ-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման նպատակով։

Գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակում համալիրում իրականացվել է շենքերի և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում, որի հիման վրա մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր։ Այդ աշխատանքները կատարել է «Գլոբալ Էնջին» ՍՊԸ-ն՝ 738,917,260 դրամ արժեքով, իսկ փորձաքննությունը իրականացրել է «Ա-ԷՌ ՓՐՈՋԵԿՏ ՍՊԸ»-ն՝ 1 մլն դրամով։

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն՝ ներկայացնելով 573,423,000 դրամ առաջարկ։ Գնումն իրականացվել է օրենքով նախատեսված ընթացակարգով՝ մինչև ֆինանսավորման վերջնական հաստատումը։ Համալիրի կողմից արդեն դիմում է ներկայացվել կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցները տրամադրելու համար։

Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։

Հիշեցնենք, որ Դավիթ Սեդրակյանը  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սեդրակյանների ընկերությունը պետական և տեղական բյուջեների հաշվին բազմաթիվ պատվերներ է կատարել շինարարության ոլորտում։

Հիշեցնենք նաև՝ մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է, փոխարենն աշխատանքային է լինելու ապրիլի 18-ի շաբաթ օրը։

Հեղինակ՝ Նարեկ Կիրակոսյան

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more