400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար
Տաշիրի կենտրոնում գործող ժամանակակից բոլոր հարմարություններով հագեցած մշակույթի կենտրոնը փոխել է քաղաքի, անգամ հարակից համայնքների բնակիչների կյանքը։
1978 թվականին կառուցված ու կիսավեր շենքի հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2017 թվականին` Կարապետյան ընտանիքի ջանքերով։
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, շենքի վերակառուցման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը ներդրեց շուրջ 400 միլիոն դրամ։
Մշակույթի կենտրոնում ընթերցասերներին միավորում է գրադարանը, տարեցները իրենց հանգիստն ու ժամանցն են անցկացնում հատուկ իրենց համար հարմարեցված սենյակներում, կազմակերպվում են համերգներ, թատերական ներկայացումներ։
Կենտրոնում գործում են տարբեր խմբակներ շախմատի ակադեմիայի դասարան։


