▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

38 տարեկանում կյանքից հեռացել է պարող, պարուսույց Պետրոս Աֆարյանը

Շանթ հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի պարող և պարուսույց Պետրոս Աֆարյանը։

Նա «Շանթ»-ի տասնյակ նախագծերի անբաժանելի մասն էր: Իր տաղանդով, նվիրվածությամբ և վառ ներկայությամբ մեծ հետք թողեց բոլորիս հիշողություններում։

Խորին ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին։

Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ էր տեղեկություն տարածվել, որ հայտնիները օգնություն են խնդրում Պետրոս Աֆարյանի բուժման համար. նրա մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել․․․

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more