▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց սեպարատիզմը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով տեսակապով է մասնակցում Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան 9 ամիս է՝ խաղաղ ապրում են ու սովորում ապրել խաղաղության մեջ։

«Անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, Թրամփը դա նույնպես ստորագրեց՝ որպես վկա։

Թե՛ մեզ, թե՛ մեր հայ գործըներների համար խաղաղությունն արդեն իրականություն է»,-ասաց նա։

Ալիևը հիշեցրեց, որ դրանից հետո Ադրբեջանից Հայաստան է բերվել մի քանի հազար տոննա բեռ, նավթամթերք։

«Թրամփի ճանապարհը անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է «միջին միջանցքի» մի մաս»,-ասաց այդ երկրի նախագահը։

Նա անդրադարձավ Արցախին, ասելով՝ «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց սեպարատիզմը»։

«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որ փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»,-հավելեց Իլհամ Ալիևը։

Նա մասնակիցներին հրավիրեց 2028 թվականի մայիսին Ադրբեջանում անցկացվելիք գագաթնաժողովին՝ հավելելով, որ Բաքվի թեկնածությանը աջակցել է նաև Հայաստանը։

***

«Թրամփի ճանապարհը՝ խաղաղության ու բարգավաճման, անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան ու դառնալու է Միջին միջանցքի մի մաս»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի տեսակապով ելույթում ասել է Ադրբեջանի նախագայը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության օգուտները:

***

«Ուզում եմ երախտիքս հայտնել Եվրոհանձնաժողովին՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ դիրքորոշման համար»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի իր ելույթում (տեսակապով) ասել է Իլհամ Ալիևը: «Ցավոք, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը. նրանցից մեկը Եվրոպական խորհրդարանն է ու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Մեր պատվիրակությունը երբեք որևէ սահմանափակումների տակ չի եղել մինչև 2024-ի հունվար... Եվրոպական խորհրդարանի մասին կասեմ հետևյալը. այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում: 2021-ի մայիսից մինչև 2026-ի ապրիլ Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին: Վերջինը 4 օր առաջ էր... Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին ու տարածում սուտ, զրպարտանք, պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, վերջ դրել սեպարատիզմին և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:

***

«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, ովքեր փորձում են խաթարել գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին ու իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի տեսակապով ելույթի ավարտին ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

***

Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին ՝«պատերազմական հանցագործներ»,իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։

Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։

Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։

Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։

Սա է ձեր բերած խաղաղությունը։

Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։

Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։

Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն more