▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2-3 օրից Ուկրաինա պետություն այն քարտեզով, որով կար մինչև այսօր, այլևս երբեք չի լինելու»

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի գրառումը․

«Ընթացիկ պատերազմի ելքն արդեն որոշված է՝ 2-3 օրից Ուկրաինա պետություն այն քարտեզով, որով կար մինչև այսօր, այլևս երբեք չի լինելու։ Երկրի առնվազն կեսը՝ Դնեպրի ամբողջ ձախափնյակը հռչակվելու է որպես այլ «Ուկրաինա»։ Չի բացառվում, որ զուգահեռաբար կամ ավելի ուշ «գրավվեն» կամ «ազատագրվեն» նաև ինչպես մայրաքաղաք Կիևը, այնպես էլ Դնեպրի աջափնյա շրջանները՝ մասամբ կամ ամբողջությամբ։
Այսպիսով ոչնչացվում է Պակիստանից հետո Թուրքիայի և Ադրբեջանի ամենամտերիմ ռազմական ու ռազմատեխնիկական դաշնակիցը, որն Ադրբեջանին 1992 թվականից ի վեր մատակարարել է ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք։ Անձամբ ինձ դա դուր է գալիս։ Հայաստանի ճակատագրի վրա Ուկրաինայի «ապաթուրքացումը» եթե դրականորեն չազդի, ապա հաստատ առանձնապես վատ հետևանքներ էլ չի ունենա»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more