▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։

16 տարի առաջ նա հրապարակեց հողերը Ադրբեջանին հանձնելու ծրագիրը։ Նա այդ ծրագիրը անշեղորեն իրականացնում է, Արցախը հանձնեց, Սև լիճը հանձնեց, Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից մոտ 300 քառակուսի կիլոմետր հանձնեց, հիմա Տավուշից 4 գյուղերի տարածքներն է հանձնում։ Դեռ շատ է հանձնելու, որովհետև հողերը հանձնելու գործում նա մենակ չէ, իսկ նրա հողատու ձեռքը բռնող, հակառակվող չկա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more