2025-ի հունվարի 29-ին Մարտունու Սայաթ Նովա փողոցում 15 ամյա Հակոբ Հակոբյանին վրաերթի են ենթարկել, ինչի հետևանքով նա մահացել է, սակայն պատասխանատուն մինչ օրս ազատ շրջում է:
Սոցցանցի իր էջում գրել և տեսանյութ է հրապարակել լրագրող Անի Քոչարը։
«2025-ի հունվարի 29-ին Մարտունու Սայաթ Նովա փողոցում 15 ամյա Հակոբ Հակոբյանին վրաերթի են ենթարկել, ինչի հետևանքով նա մահացել է, սակայն պատասխանատուն մինչ օրս ազատ շրջում է:
Նա անգամ ներողություն չի խնդրել մահացածի ընտանիքից։
Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունն ու ակնկալում աջակցությունը թույլ չտալու կոծկել գործն ու մոռացության մատնել»,- գրել է Քոչարը:


