▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1 ամիս պահանջվեց ռազմավարական նշանակություն ունեցող 3 ճանապարհներից մեկի հատվածը վերականգնելու համար

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստանը Վրաստանի հետ կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները Սերժ Սարգսյանի Հայաստանում մի քանի տարի հնարավոր չէր լինում նորոգել:

Ընդամենը 1 ամիս պահանջվեց հյուսիսի 3 միջպետական ճանապարհներից մեկի, Տավուշի վատթարագույն` Սարիգյուղ-Ոսկեպար հատվածը մեծամասամբ հիմնարար վերականգնելու համար: Այս տեմպով նորոգման աշխատանքները շարունակելու պարագայում մինչև ամառվա վերջ ավարտված կլինի նաև Ջուջևան-Նոյեմբերյան հատվածը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Լոռվա ձորի ճանապարհի նորոգումն ավարտին հասցնելու համար:

Ակնհայտ է, որ այս ու նմանատիպ այլ բազային խնդիրներ լուծելու համար կախարդական փայտիկի կարիք չկա, եթե առկա է կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամքը:

Բոլորիս անվտանգ երթևեկություն եմ մաղթում...»

Տեսանյութը՝ Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից


The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more