▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել

ԱԻՆ քարտուղարությանը էլեկտրոնային նամակով հաղորդագրություն է փոխանցվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված:

Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ մամլո խոսնակ Հակ Կոստանյանը:

«Այս պահին բոլոր կայարաններում դադարեցվել է մետրոյի աշխատանքները, տեղում կինեոլոգիական և սակրավորական խմբեր են աշխատում, նույն իրավիճակը  Զվարթնոց օդանավակայանում է, բայց այնտեղ տարհանում չի իրականացվել»,- մանրամասնել է նա:

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին