|
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ճի՞շտ եմ հասկանում՝ էս պահին հայերի համար ամենաօրհասական խնդիրը Վեհափառի անո՞ւնն է...
Էն փաստը չի, որ Սյունիքի սահամանամերձ գյուղերում հին դպրոցները փակվել են, իսկ նորերը պատրաստ չեն սեպտեմբերին բացվելուն:
Էն փաստը չի, որ «անվճար» առողջապահությունը սպառել է սեփական բյուջեն ու ոչնչացրել է առողջապահական համակարգը:
Էն փաստը չէ, որ Երևանի կենտրոնոմ բազմահարկ շենքեր են կառուցվում, որտեղ կանալիզացիա նախատեսված չէ, իսկ քաղաքի կանալազիացիայի համար 10 մլն եվրո վարկը լափել են:
Էն փաստը չի, որ բյուջեն դատարկ է ու պետությունը, աշխարհով մեկ ընկած, վարկ ա մուրում, որ ամիս փակի:
Էն փաստը չի, որ Ադրբեջանը արգելում է շփման գծում կանգնած հայ զինվորներին զենք ունենալ:
Էն փաստը չի, որ Ադրբեջանը որոշել է ատոմակայանը փակելու համար դիվերսիոն գործողության գնալ ու դա արել է մեր կենսաթոշակային ֆոնդի գումարներով:
Էն փաստը չի, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն տնտեսական պատժամիջոցներ են մտցրել, որոնք փլուզելու են մեր տնտեսությունը:
Էն փաստը չի, որ Իրանի քթի տակ մեր բոլոր ռազմավարական ճյուղերը հանձնվում են Իսրայելին:
Էն փաստը չի, որ քրեակատարողական հիմնարկները լցված են քաղբանտարկյալներով:
Էն փաստը չի, որ ողջ պետական համակարգը վերից վար տոտալ կոռումպացված է:
Էն փաստը չի, որ մարդասպաններին ու ագռավի սռոկ ստացած ռեցեդեվիստներին տասնյակներով ազատում են բանտից, որպեսզի վերջիններս օկուպացիոն վարչակազմի կեղտոտ գործերն անեն:
Էն փաստը չի, որ ով չի ալարում Հայաստանից հանարքվե ա պահանջում:
Էն փաստը չի, որ երկրում լեգիտիմ իշխանություն չկա:
Էն փաստը չի, որ երկրի ղեկավարը դավաճան սրիկա է, ով սեփական աթոռի համար ծախել է Արցախն ու արցախցիներին:
Էս սաղ հե՞չ... կարևորը Վեհափառին ճիշտ անունով դիմե՞ն: Ու ես պիտի էս ֆուֆլոն ուտե՞մ»:
|