Երկրաբանական գիտությունների հանդեպ երիտասարդության շրջանում հետաքրքրության ավելացումը՝ ոլորտի զարգացման գրավականն է։
Հայտնի է, որ երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմքն է, իսկ հանքարդյունաբերությունը ճշգրիտ գիտությունների վրա հենվող բարձր տեխնոլոգիական ճյուղ է և գիտության զարգացումը հանքարդյունաբերության ոլորտի համար գործնական լրջագույն նշանակություն ունի։
Երեկ Երկրաբանության ինստիտուտում տեղի է ունեցել երկրաբանության ամբիոնի մագիստրոսների թեզի պաշտպանությունը։
Ժյուրիում ընդգրկված էին ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը, Լիդիան Արմենիա ընկերության տնօրենը, ոլորտի հեղինակավոր մասնագետներ։
Այսօր առավել քան երբևէ ոլորտի ընկերությունների և ակադեմիական շրջանակների, ոլորտի իրական մասնագետների միջև սերտ համագործակցությունը կարևոր է ոչ միայն բնագավառի, այլև տնտեսության զարգացման համար և ԶՊՄԿ-ն պատրաստակամ է նման ֆորմատի համագործակցության առիթները առավելագույնս արդյունավետ օգտագործել։
Նշենք, որ անցյալ ամիս ԶՊՄԿ-ում հյուրընկալել էին ոլորտի գիտնականներին՝ այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի պատվիրակությունը, քննարկվել հետագա համագործակցության հնարավորությունները։