▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան

ՀՀ ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

 

 

 

 

 

 

 

Այսպիսով, զինծառայություն չանցած և մինչև 2019 թվականի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան: Նախագծին կողմ քվեարկեցին դահլիճում ներկա բոլոր 122 պատգամավորները:

Նախքան նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձինք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին