▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջել և դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի

Այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը և մանրամասնում․ «Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1996 թվականին ծնված Հ․Մ․-ն ՝ մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով։ Նրան վիրահատության են ենթարկել, վիճակը գնահատվում է կայուն։ Մեզ հաջողվեց ճշտել, որ դանակահարված երիտասարդը մարզիկ է, իսկ թե որն է եղել նրա վրա հարձակվելու պատճառը, դեռ անհայտ է, սակայն մտահոգողը օրը ցերեկով քաղաքի բանուկ հատվածում մեծ թվով պարեկների առկայության պայմաններում քաղաքացիների աչքի առջև հանցագործության կատարումն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին