▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարանի հանճարներից մինչև Եվրատեսիլի անճարներ

Կառավարությունը վերջապես հասկացավ գյուղացու դարդը: Կարկուտից տուժած գյուղացիները հողի հարկ չեն վճարի, իսկ վարկերը կսառեցվեն: Շաբաթվա զավեշտը. Գյուղնախարարը, պատգամավորի հարցերին պատասխանելու փոխարեն, գրպանից հանել է նախապես գրված տեքստն ուփորձել է փայլել հռետորությամբ: Շուլուխ, հոռետեսության ու լավատեսության կռիվ, հումոր և թեժ քննարկում Ազգային ժողովում: Արդյունքում` կառավարության ծրագիրն ընդունված է: Տաշիրից մինչև Եվրատեսիլ: Կրքեր երգերի ու մրցանակների շուրջ: Արդյոք եվրատեսիլյան հաջողության գաղտնիքը պլագիատն ու կաշառքն են:
Երևանի բաց վերքը շարունակում է մնալ Փակ շուկան: Մինչ պաշտոնյանները կարծում են, թե այստեղ շինարարական խախտում չկա, հասարակ մտավորականներն ու ակտիվիստներն հակառակն են ապացուցում: Սևամորթ կինն ու Սասնա պարը…արդյունքում` հայկական երաժշտությունը էկզոտիկա ու համացանցի հիթ է դարձել:
 Շաբաթվա թոփ իրադարձություններն ու տեսանյութերը Asekose.am-ի Թոփ Տես հաղորդման ընթացքում:

Հեղինակ և վարող` Սոնա Աբրահամյան

ԴԻՏԵՔ  ՆԱԵՎ « ԹՈՓ ՏԵՍ » ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ  

ՄՅՈՒՍ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԹՈՓ ՏԵՍ ավելին