▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդրել եմ վեհափառին` 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել». Բագրատ Սրբազան

«Սա չանկալիքների շարժում է, և ես որևէ ակնկալիք ոչ ունեցել եմ, ոչ ունեմ ոչ էլ ունենալու եմ: Վեհափառ հայրապետի, իմ հոգևոր եղբայրների հետ քննարկումների ընթացքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան: Այդ պատճառով ես վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը` խնդրել եմ` այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի՝ իմ սրբազան հայրենիքի, իմ պետության զոհասեղանին։
Ես անընդհատ ասել եմ, որ իմ հոգևոր հանգամանքը և կոչումը ավելին են, քան որևէ տեսակի պաշտոն։ Սա ուղղակիորեն այն պահանջված, պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել։
Եվ հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ կոչված է իր զոհաբերությունն ունենալու այս շարժման մեջ՝ հաղթելու և ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»,- հավելեց նա։

«Ես չեմ թաքցրել, որ երկքաղաքացիություն ունեմ և մեր օրենքը սահմանափակում է մեր Սահմանադրությունը, հետևաբար, մենք գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով: Մենք թույլ չենք տալու, որ տևապես Սահմանադրությունը խախտած մեր երկրի կառավարության ղեկավարը, որն այլևս ոչ մի իրավասություն չունի լինելու և ՔՊ կուսակցության անդամները, որոնք տևապես ոտնահարել են, կոխկրտել են օրենքներն ու սահմանադրությունը, հանկարծ իրենց դրսևորեն սահմանադրության պաշտպաններ, մենք էլ դառնանք Սահմանադրության դեմ գործողներ: Կամ հանկարծ ու հանկարծ իրենց ձեռքերով քայքայած ու ոչնչացման եզրին հասցրած մեր պետությանը դառնան պաշտպաններ, մենք էլ դառնանք նրա հակառակորդներ: Երբեք թույլ չենք տա դա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

 

 

***

***

 

«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։

Կա արդեն հստակ ձևակերպված համախոհություն մեր քաղաքական ուժերի և ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ:

Սրբազան` վարչապետ, Սրբազան` վարչապետ: Արքեպիսկոպոսի համար սա ծանր որոշում է, բայց սա նաև իր ծառայությունը ի նպաստ ազգի շարունակելու կարևոր միջոց է»,- հանրահավաքի բեմից հայտարարեց արևելագետ, պրոֆեսոր, Արցախի բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը:

Ի պատասխան ժողովուրդը արձագանքեց ծափահարություններով ու «այոոո» վանկարկումներով:

***

«Հանրապետության Հրապարակից կշարժվենք Կառավարական ամառանոց, ակնկալելով հանդիպել քեզ»,- դիմելով Փաշինյանին` հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձությունների զարգացմանը հետևեք նաև  Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին