▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խանութում բոլորը վախեցած ինձ էին նայում, ինձ բայղուշ, գյոռնափշտիկ զգացի». Զառա Արամյան

Դիտեք նաև՝

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Չէի անդրադառնա ինձ համար ցավոտ այս հարցին, եթե չլիներ այն, ինչ տեղի է ունենում: Երկու օր է՝ ինձ զանգահարում են ծանոթ ընկեր ու բարեկամ և վախեցած մի քանի անգամ հարցնում են, թե արդյոք ես եմ պատասխանում, ես ուրեմն ո՞ղջ եմ: Իսկ հենց նոր խանութում բոլորը վախեցած աչքերով ինձ էին նայում, մի տեսակ ինձ բայղուշ, գյոռնափշտիկ զգացի: Էլի նորից, արդեն որերորդ անգամ ինձ կա՛մ թաղում են, կա՛մ առնվազն մահամերձ հիվանդ դարձնում: Անկեղծ ասած, արդեն ամաչում եմ, որ հուսախաբ եմ անում հուժկու լուրը լուսաբանող կասկածելի կայքերին ...
Կներեք: Ես, փառք Տիրոջը, լավ եմ: Սիրում եմ ինձ համար բոլոր ծանոթ ու անծանոթ անհանգստացողներին:
Իրականում ձեր սերն ու ուշադրությունը ինձ ապրեցնում է»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին