▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետն անդրադարձել է Մեղրի Ազատ տնտեսական գոտու հետ կապված խնդրին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումներին և նշել, որ դրա շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշ տարօրինակ փաստեր են արձանագրվել: 

 

 

 

 

 

 

 

«Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաններ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել այդ գործի ընթացքից:

 

 

 

 

 

 

 

 

 

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս պահին քրեական գործ է հարուցված այդ գործի շրջանակում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալ հողատարածքը միանշանակ ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին. «Ըստ մեր գործընկերների՝ դա կտևի մոտ 2-3 ամիս»:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մանրամասներ է ներկայացրել այդ գործի վերաբերյալ:

Կարդացեք նաև՝ Սպիտակ հացն առողջությանը վնասում է, եկեք թանկացնենք. Թորոսյանը զայրացրեց Փաշինյանին

Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի.Նիկոլ Փաշինյանը բարկացավ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին