▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի քանթրի պարից մինչև «թանկաբազար» տաքսիստներ ու «դուխով ջիպազգիներ»

Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ:
Հաղորդումը վարում է Անի Միրաքյանը:
Դիտեք Asekose.am-ի Թոփ Տես հաղորդումը նաև ATV-ի կիրակնօրյա եթերում` 16.45-ին, կրկնությունը` երկուշաբթի` 11.45-ին:

...

Այս թողարկման թեմաները` 

Թանկաբազար  տաքսիստը զարմացրել է ֆրանսիացի լրագրողին, իսկ միակողմանի փողոցով հակառակ երթևեկող վարորդը զայրացրել է  Ճանապարհային ոստիկաններին: 

ՕԵԿ-ականները փորձել են փողոցում` ժողովրդի կողքին բողոքել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, իսկ ժողովուրդը մեկ այլ վայրում  բողոքում է ՕԵԿ նախագահին պատկանող  շինարարության առիթով: 

Հայ  պաշտոնյանները` քանթրի ոճում.  Պարող վարչապետն ու ամերիկացիների անկախության տոնը: 

Երթամ, տեսնիմ զիմ Կիլիկիան... Դեպի Արևմտյան Հայաստան տանող ճանապարհի մշակույթն ու նպատակը: 

Ադրբեջանցիների հերթական հիստերիայի պատճառը`  Արցախում նկարահանված Happy երգի տեսահոլովակը`  Մենք երջանիկ ենք Ղարաբաղից...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
ԹՈՓ ՏԵՍ ավելին