▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, «ովքեր հենց նոր համաձայնության եկան կեսգիշերից սկսած պահպանել հրադադարի ռեժիմը։ Շատ կյանքեր կփրկվեն»։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներ Մայք Պոմպեոյին, Սթիվ Բիգանին եւ Ազգային անվտանգության խորհրդին՝  «համաձայնությունը գլուխ բերելու համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին