▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:

168.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե այդ ի՞նչ նամակներ է գրել Սերժ Սարգսյանը, ի՞նչ կենցաղային հարցերի մասին էր ԱԺ ամբիոնից հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են.

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը և նրա քաղաքական սպասարկուները փետրվարի 28-ի ԱԺ-կառավարություն բեմադրած հարցուպատասխանի ժամանակ կրկին դիմել են իրենց մշտական հնարքներին՝ ստախոսությանը, մանիպուլյացիային, իրողությունների խեղաթյուրմանը: Սերժ Սարգսյանը երբե՛ք որևէ նամակ, այն էլ իր կենցաղային հարցերով, պաշտոնաթողությունից հետո չի գրել կառավարությանը: Թո՛ղ հրապարակի Սերժ Սարգսյանի գեթ մեկ այդպիսի նամակ, եթե կարող է: Իսկ թիմին վերագրվող նամակը, եթե վերաբերում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից ընդամենը այդ ստախոսի աշխատակազմի ներկայացուցչի հետ (ի դեպ, հենց վերջինիս առաջարկով) գրագրությանը՝ գրասենյակի գործառույթների շրջանակում կազմակերպչական որոշ հարցերի կարգավորման հետ կապված, ապա դա բացարձակապես այլ համատեքստում շահարկելը անամոթություն է»:

Լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ «արհավիրքի» մասին է ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ իր առաջադրման ժամանակ, և ինչո՞ւ 2018-ից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը չի տեղեկացրել «արհավիրքի» մասին, ինչպես խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից պատասխանել են.

«Դուք և Ձեր գործընկերները պարբերաբար հնարավորություն եք ունենում հարցեր ուղղելու Նախագահ Սերժ Սարգսյանին: Առաջարկում ենք առաջին իսկ այդպիսի հնարավորության ժամանակ օգտվել ձեր իրավունքից և հարցնել Նախագահ Սարգսյանին այդ մասին: Նա սիրով կպատասխանի ձեր բոլոր հարցերին»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին