▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող Ձեր սփռած հոգատարության սերմերը ավելացնեն բարությունը մեր երկրում․․․Արմինե Հովհաննիսյանի տարեդարձն է

Այսօր Արմինե Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձն է․ նա ամուսնու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ապացուցել է, թե ինչպիսին պետք է լինի հայկական ընտանիքը, երկրի ու հասարակության համար գործունեություն ծավալող հայ կինն ու հասարակական, ազգային գործիչը։

Արմինե Հովհաննիսյանը իսկական էտալոն է ոչ միայն  բարի և իմաստուն մարդու, այլև խոնարհ բարեգործի, որի կատարած բազում աշխատանքներից քիչ մասն է, իր համեստության պատճառով, ներկայացվում, սակայն կարևորը, որ այն  հասանելի դառնում հասարակության տարբեր շերտերին ու տարիքային խմբերին՝ մանուկներից մինչև տարեցներ։

5 զավակների մայր, 4 թոռնիկների տատիկ․․․Մշտազբաղ, բայց միշտ՝ օգնության ձեռք մեկնող․․․ Մտահոգ, սակայն նույն պահին՝ լուծումներ գտնող ու առաջարկող․․․Ու նույնիսկ՝ իրենից հեռու բնակվող հարազատ, ծանոթ, անծանոթին ապրումակցող ու հասնող․․․

Չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանն ու երբեմն հոգսառատ գործունեությանն՝ Արմինե Հովհաննիսյանը միշտ   բարի է, քնքուշ, հոգատար ու կենսուրախ․․․Ու հենց իր այդ կերպարով է նաև դրական լիցքեր հաղորդում ընկերներին, շրջապատին, ընտանիքին,  ծանոթ՝ նաև  անծանոթ մարդկանց, ովքեր հաճախ են պարզապես փողոցում մոտենում  ու շնորհակալություն հայտնում նրան՝ Հայաստանում ավելի քան երեսուն տարի  կատարած ազգանվեր ու հանրօգուտ աշխատանքի համար։

Շնորհավորում ենք  Օրրան բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հայաստանի կրթական ոլորտում  կարևոր ներդրում արած մարդու՝ բոլորի կողմից սիրելի Արմինե Հովհաննիսյանի ծննդյան օրն ու ցանկանում, որ մարդկանց փոխանցած նրա էներգիան բազմապատկված իրեն վերադառնա։ 

Թող Ձեր սփռած բարության սերմերը ավելացնեն բարությունն ու հոգատարությունը մեր երկրում, ձեր հոգին էլ ավելի ջերմանա մանուկների ու ծերերի երախտագետ ժպիտներից ճառագող լույսից...

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին