▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչու Մխիթարյանը չհայտնվեց «Տրաբզոնսպորում»

Մարսելի Օլիմպիկի տրանսֆերային կոմիտեի անդամ, ՖԻՖԱ-ի մենեջեր Միթհատ Հալիսը խոսել է այն մասին, թե ինչու թուրք մարզիչ Օզքան Սումերը չի գնել իր համար ցանկալի Հենրիխ Մխիթարյանին, երբ վերջինս խաղում էր Դոնեցկի Մետալուգում:  Գրում է ermenihaber.am-ը:

Ըստ Հալիթի՝ երբ Մխիթարյաքնը խաղում էր Դոնեցկի Մետալուրգում, Օզքան Սումերը բացահայտել էր վերջինիս տաղանդը և ցանկանում էր գնել նրան: Սակայն զգուշանալով այն փաստից, որ  Մխիթարյանի հայ լինելը կարող է հակազդեցության ալիք բարձրացնել Թուրքիայում, հրաժարվել է այդ մտքից:

Ըստ Հալիսի Մարսելի Օլիմպիկն էլ  հետաքրքրություն  է ցուցաբերում թուրք ֆուտբոլիստների հանդեպ, որոնց տրանսֆերեների հարցում տատանվում են, քանի որ Մարսելում մեծ է հայկական լոբբիի ազդեցությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին