▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թաղանթապատված ապակիները հեռացնելու համար ոստիկանությունը 12 օր ժամանակ է տալիս վարորդներին

Armlur.am-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

«Թաղանթապատված վիճակում վարելու վերաբերյալ մենք որոշակի ժամանակ տրամադրեցինք մեր վարորդներին, որպեսզի կարողանան ինքնակամ հեռացնել թաղանթապատված ապակիները: Այսօր մենք հայտարարում ենք և տրվում է 12 օր ժամանակ  վարորդներին, արդեն իսկ 7 ամիս էլ ունեին փոխելու համար»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին