▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաշիրի մանկապարտեզում հայտնաբերվել է աղվես՝ իր ձագերով. 10 աշխատակից ու 51 երեխա տարհանվել է

Այսօր՝ մայիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Տաշիր քաղաքի մանկապարտեզից․ հայտնել են, որ աղվեսն իր ձագերի հետ գտնվում է մանկապարտեզի վարչական տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ․ Շամշյանը, 10 աշխատակից և 51 երեխա տարհանվել է։ Փրկարարներն աղվեսի և ձագերի որոնման ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել, սակայն պարզվել է, որ կենդանիները մարդկանց աղմուկից լքել են տարածքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին