▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում մեքենաները թաղվել են ձյան մեջ. տեսանյութ-հորդոր վարորդների համար

Ինչպես արդեն գրել էինք, Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ կան։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

 

 

Նա նաև դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները խրվել են խորը ձյան մեջ ու հայտնվել անելանելի վիճակում։

 

 

«Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնմաքրման և փրկարարական աշխատանքները շարունակվում են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ mes.am կայքով»,– գրում է ԱԻՆ մամուլի քարտուղարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին