▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել

 

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը խոսել է ոչ միայն Սյունիքով տրվող միջանցք-ճանապարհի մասին, այլև, ըստ մեր աղբյուրի, Արցախի մասին է սենսացիոն հայտարարություն արել՝ հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է, պարզապես երեսուն տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։ Մենք փորձեցինք մի քանի համայնքապետերի ուղիղ հարցնել այս մասին, սակայն թե՛ Տաթևի համայնքապետը, թե՛ Գորիսի փոխքաղաքապետը հարցը լսեցին ու չցանկացան մեկնաբանություն տալ։

Ինչ վերաբերում է հանդիպմանը, Փաշինյանը սյունեցի համայնքապետերին ուղիղ ասել է, որ չենք կարող ճանապարհները չապաշրջափակել, Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ չտալ, քանի որ Ալիևը դրան կփորձի հասնել ռազմական ճանապարհով, իսկ մենք դրան դիմագրավելու ռեսուրս չունենք»:

Մանրամասները թերթի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին