▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը արագ կվերականգնվեն․ Արցախի եւ ՌԴ-ի կողմից հստակ քայլեր են արվում․ Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:

Երեկ ձեւավորվել է աշխատանքային 6 խումբ:

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում եւ գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում եւ գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին