▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապի՛ր դիմել INKOMPASS վարձատրվող պրակտիկային

Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի վարձատրվող փորձնակության ծրագրի 2-րդ փուլը։ Այս տարի այն իրականացվել է երկու ուղղվածությամբ ՝ գիտական և բիզնես։ Այս փուլում կարող են դիմել այն ուսանողներն ու մասնագետները, ովքեր ցանկանում են աշխատել մարքեթինգի, ֆինանսների, արտաքին կապերի, վաճառքի
և նման այլ ուղղվածություններով։

Ծրագրի մասին

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը հերթական անգամ հնարավորություն է ընձեռում նորավարտ մասնագետներին ու վերջին կուրսերի ուսանողներին  օգտագործել իրենց գիտելիքն ու հղկել իրենց մասնագիտական
հնարավորությունները։
Արդեն 8 տարի է, ինչ InKompass վարձատրվող պրակտիկայի ծրագիրը վեց ամիս շարունակ օգնում է փորձնակներին իրենց նպատակների իրականացման գործում։
Ծրագրի մասնակիցները աշխատելու են գլոբալ միջավայրում, և գործնականում շփվելով միջազգային մակարդակի մասնագետների հետ իրենց համալսարանական  գիտելիքները կօգտագործեն գործնական միջավայրում։ Ընդ որում կախված  նախագծի ընտրված ոլորտից հնարավոր է, որ պահանջվի անհատական կամ  խմբակային աշխատանք։
Շատ կարևոր հանգամանք է հանդիսանում նաև այն, որ պրակտիկանտների
հավաքագրման գործընթացում մասնակիցները ծանոթանում են ընկերության մշակույթին։
Կա ևս մեկ շատ կարևոր գործոն, որը լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում  մասնակիցներին։

 Սա շատ լավ հնարավորություն է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի թիմի անդամ դառնալու համար։ Իսկ նման հնարավորությունը մասնակիցները ստանում են InKompass -ի շրջանակներում իրական նախագծերի վրա աշխատելու
փորձ ձեռք բերելուց զատ։ Իսկ փորձառու մասնագետների հետ փորձի փոխանակումը իր հերթին լավ հարթակ կհանդիսանա սեփական ունակությունները զարգացնելու գործում։

Ինչպե՞ս դիմել

Անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և հետևել հաջորդ քայլերին։
Հարցերի դեպքում հասանելի են +37444984480 / +37444984481 հեռախոսահամարները։


Պրակտիկանտների ընտրություն

Ոչ մի գործոն չի վրիպելու նախագիծը անցկացնողների տեսադաշտից։ Ծրագրի մասնակիցներից ընտրություն կատարելիս՝ ընկերությունը հիմնվում է աշխատելու՝ մասնակցի հետաքրքրության և մոտիվացիայի, նվիրվածության ու աշխատանքային փորձ ձեռք բերելու ցանկության վրա: 

Ժամկետներ

Դիմումներն ընունվում են մինչև 2022թ․ Սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Առաջին փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն առցանց թեստի և հարցազրույցի մինչև հոկտեմբերի 7-ը։ Փորձնակությունը տևելու է 2022 թ․ հոկտեմբերի 17-ից մինչև 2023 թ․ ապրիլի 15-ը։


Նյութը պատրաստվել է ՖՄԱ հետ համատեղ

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին