▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպերցյանը չի տեղափոխվել թուրքական ակումբ՝ Չախալյանի միջամտությունից հետո

Լուսանկարում՝ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը և Ալեքսանդր Կարապետյանը այցելել են Ծիծեռնակաբերդ

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է եղել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխությանը, հաղորդում է թուրքական Taka Gazete-ն։

Աղբյուրի տեղեկություններով` «Տրաբզոնսպորը» տրանսֆերի համար առաջարկել է 10 միլիոն եվրո, «Կրասնոդարը» դրական է արձագանքել: 24-ամյա ֆուտբոլիստն էլ հասցրել է բանակցել թուրքական ակումբի հետ, նրան խոստացել են կրկնակի բարձր աշխատավարձ:

Ըստ աղբյուրի` Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը զգուշացրել է Սպերցյանին, որ հնարավոր տեղափոխության դեպքում կարող է արժանանալ թուրք ֆուտբոլասերների բացասական վերաբերմունքին: Չախալյանի զգուշացումից հետո Սպերցյանը հրաժարվել է շարունակել բանակցությունները:

Ի դեպ, թուրքական աղբյուրի հրապարակման գլխավոր լուսանկարում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովն է, որին նրանք ներկայացնում են որպես Սուրեն Չախալյան:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և 2021 թվականի հուլիսից հանդես է գալիս ռուսական ակումբի գլխավոր թիմում։ Ընդհանուր առմամբ` ռուսական ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում, խփել 39 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ ՖասթՆյուզ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին